414.49
4.78
386.98
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են նախընտրական շրջանում Facebook–ում ամենաճանաչված հայ քաղաքական գործիչները

19:22
07 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Facebook սոցիալական ցանցում իրականացրել է հայկական քաղաքական ուժերի ագիտացիոն գործունեության մոնիթորինգ:

Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքով, հետազոտությունն իրականացվել է փետրվարի 15-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում: Նա նշց, որ քաղաքական գործիչների շրջանում բաժանորդագրվածների թվով (40 հազար) Facebook-ում առաջատար է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքից: Աճել է նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի էջի բաժանորդագրվածների թիվը (մոտ 33 հազար), ով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից է, ինչպես նաև` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի էջին բաժանորդագրվածների թիվը (19,5 հազար):

«Facebook–ում մյուս քաղաքական գործիչների էջերի բաժանորդագրվածների թիվը տատանվում է միջինը 7-9 հազարի սահմանում», - ընդգծեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով, հետազոտության շրջանակում իրականացվել է փոքր հարցում 9 քաղաքական ուժերի շրջանում, որոնք մասնակցելու են ընտրություններին: Ութ քաղաքական ուժերը պատասխանել են հարցերին: Բացառություն է կազմել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որն այդպես էլ ժամանակ չգտավ պատասխանելու համար», - ասաց Բաղդասարյանը:

Քարոզարշավը բոլորի գրպանով չէ

Բաղդասարյանն ընդգծեց, որ հարցումը վերաբերում էր նախընտրական մեթոդներին: «Բացի «Ելք» դաշինքից, մնացած բոլոր քաղաքական ուժերը պատասխանել են, որ օգտագործելու են հնարավոր բոլոր միջոցները: «Ելքից» պատասխանել են, որ մտադիր են հրաժարվել վճարովի եթերից», - ավելացրեց կենտրոնի ղեկավարը:

Facebook-ը` որպես ընտրազանգվածի վրա ազդեցության միջոց

Այն հարցին` արդյոք Facebook-ը կարևո՞ր հարթակ է քարոզարշավի համար, բոլոր քաղաքական ուժերը դրական պատասխան են տվել:
«Օրինակ, Հայ ազգային կոնգրես և Հայաստանի ժողովրդական կուսակցություն դաշինքի տեսանկյունից Facebook-ը կարևորագույն հարթակն է, որի միջոցով կարելի է թիրախավորել ընտրազանգվածը: ՀՀԿ-ն նշել է, որ Facebook-ը կարևոր է զանգվածային ընտրազանգվածի ներգրավման, երիտասարդների և Սփյուռքի հետ աշխատանքի համար», - ավելացրեց Բաղդասարյանը:

«Այսօր Facebook-ում գրանցված է Հայաստանի մոտ 1 մլն բնակիչ, որոնցից միայն 130 հազարն են 18 տարեկանից ցածր: Այսինքն մոտ 99%-ը պոտենցիալ ընտրողներն են, ովքեր կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ընթացքի վրա», - ավելացրեց Բաղդասարյանը:

«Բոլոր քաղաքական ուժերը կարծում են, որ Facebook-ում ճիշտ քարոզի միջոցով հնարավոր է ոչ միայն ցանկալի արդյունքի հասնել ընտրությունների ժամանակ, այլև ազդել դեռևս չկողմնորոշված ընտրազանգվածի վրա», - ավելացրեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Facebook-ում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը: «Ընտրական գործընթացների պատմության մեջ առաջին անգամ ՀՀԿ-ն Facebook-ում էջ է ստեղծել: Օրինակ, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ` 2013 թ.-ին, գործում էր միայն կայքը», - ասաց Բաղդասարյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի