Հայտնի է, թե ով կդառնա ՀՀ ԱԻ նախարարը

06.02.2017, 12:01
Նշանակման մասին պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի երկուշաբթի օրվա երկրորդ կեսին։
Հայտնի է, թե ով կդառնա ՀՀ ԱԻ նախարարը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻ նախարարությունը կգլխավորի ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը։

Նա ավելացրեց, որ նշանակման մասին պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի երկուշաբթի օրվա երկրորդ կեսին։

ՀՀ ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանը մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին ծանր հիվանդության հետևանքով։ Այս ապհին գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում է արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։–0–