Հայտնաբերվել է նախօրեին Լոռու մարզում 44–ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը. մանրամասներ

01.12.2016, 11:56
Հայտնաբերվել ու ձերբակալվել է նախօրեին Լոռու մարզում 44–ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը։
Հայտնաբերվել է նախօրեին Լոռու մարզում 44–ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել ու ձերբակալվել է նախօրեին Լոռու մարզում 44–ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը։

Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Թումանյանի ոստիկանություն են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 2/23 շենքի 14 բնակարանի բնակիչ, 44-ամյա Հրանտ Ասատրյանին, հաղորդում է shamshyan.com–ը։

Գինարբուքն ավարտվել է մասնակիցներից մեկի մահով Լոռու մարզում>>

Ասատրյանը կասկածվում է նույն թաղամասի 1/24 շենքի 35 բնակարանի բնակիչ, 65-ամյա Հայկ Վարդումյանին սպանելու մեջ գինարբուքի ժամանակ օղու շշով և ձեռքերով հարվածելու հետևանքով։

Վարդումյանի դին հայտնաբերվել էր նույն թաղամասի 2/3 շենքի թիվ 25 բնակարանում։

Կայքի հաղորդմամբ, Ասատրյանը վարում է թափառականի կյանք և հաճախ բացակայում էր Ալավերդուց։

Քննիչի որոշմամբ կասկածյալ Հ. Ասատրյանը ձերբակալվել է։–0–