Հայաստանում թանգարանների այցելուների թիվն ավելացել է. Փաշինյան
26.08.2019,
13:27
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հանրապետության թանգարանների այցելուների թվի աճի մասին:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հանրապետության թանգարանների այցելուների թվի աճի մասին:
«2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով», - գրել է նա Facebook-ի իր էջում:
Նա ներկայացրել է կոնկրետ տվյալներ. 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու: 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու:-0-