Հայաստանի նախագահը մի քանի նախարարների է վերանշանակել

27.09.2016, 16:28
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կառավարության կազմում մի քանի նախարարների վերանշանակման հրամանագրեր է ստորագրել։
Հայաստանի նախագահը մի քանի նախարարների է վերանշանակել
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կառավարության կազմում մի քանի նախարարների վերանշանակման հրամանագրեր է ստորագրել։

Մասնավորապես, արդարադատության նախարար կրկին նշանակվել է Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Երիցյանը վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Արտեմ Ասատրյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Հրանուշ Հակոբյանը` սփյուռքի նախարարի պաշտոնում։

Իրենց պաշտոններն են պահպանել նաև «Դաշնակցություն» կուսակցությունը ներկայաղնող նախարարներ` Դավիթ Լոքյանը կրկին զբաղեցրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը, իսկ Լևոն Մկրտչյանը պահպանել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։

Հայաստանի հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև առկա պայմանավորվածությանը համապատասխան` վերջինս ստացել է նախարարական երեք պորտֆել։

ՀՅԴ–ից երրորդ նախարարն էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանն է, ով կառավարության նոր կազմում զբաղեցրեց բնապահպանության նախարարի պաշտոնը։ -0-