Հայաստանցիները կզգան «գիժ» մարտի բոլոր դրսևորումները

01.03.2018, 15:45
Առաջիկա օրերին հայաստանցիները կզգան «գիժ» մարտի բոլոր դրսևորումները։
Հայաստանցիները կզգան «գիժ» մարտի բոլոր դրսևորումները

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի Արմենիա/. Առաջիկա օրերին հայաստանցիները կզգան «գիժ» մարտի բոլոր դրսևորումները։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, մարտի 1-ին ուշ երեկոյան, մարտի 2-ի գիշերը ու առավոտվա ժամերին, ինչպես նաև մարտի 4-6-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ: Ընդ որում, Շիրակի և Գեղարքունիքի մազերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռներում, Երևանի բարձրադիր գոտիներում գիշերային ժամերին կանխատեսվում է թաց ձյուն, իսկ ցերեկային ժամերին այս շրջաներում և երկրի մյուս մարզերում ու մայրաքաղաքում անձրև կտեղա:

Մարտի 3-ին տեղումներ չեն սպասվում:

Քամին կլինի հարավարևմտյան` 3-8 մ/վ արագության, մարտի 1-2 ու 4-6 առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին ու 4-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, իսկ մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին նույնքան կբարձրանա:

Երևանում ուրբաթ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-13 աստիճան տաքություն, հետագա 3 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա հասնելով` 15-17 աստիճան տաքության, իսկ մարտի 6–ին կրկին կցրտի, կանխատեսվում ` +11...+13։–0–