Հայաստանցիներին սպասվում է եղանակային «ճոճանակ»
05.09.2018,
10:39
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Սեպտեմբերի 5-ին, 8-9-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 8-9-ը նույնքան կնվազի:
Երևանում սեպտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–