Հայ մասնագետները լուրջ առաջընթաց են արձանագրել անօդաչու սարքերի չեզոքացման գործում. թերթ

25.05.2016, 12:54
Հայ մասնագետբերը, որոնք քառօրյա պատերազմի արդյունքում լծվել են անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծելու գործին, լուրջ առաջընթաց են արձանագրել:
Հայ մասնագետները լուրջ առաջընթաց են արձանագրել անօդաչու սարքերի չեզոքացման գործում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մասնագետբերը, որոնք քառօրյա պատերազմի արդյունքում լծվել են անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծելու գործին, լուրջ առաջընթաց են արձանագրել, հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:

Ենթադրվում է, որ առաջիկայում նման սարքերն արդեն կարտադրվեն, և կսկսվեն դրանց պրակտիկ փորձարկումները:

«Այս հանգամանքը կարևոր է, քանի որ քառօրյա պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ մեր զինուժի միակ խնդիրը թշնամու կողմից անօդաչու սարքեր կիրառելու փաստն է», - գրում է թերթը: -0-