430.21
4.37
402.59
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը

19:04
02 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը նորարարական գործուն միջոցի, որը կնպաստի ռազմական արդյունաբերական համալիրի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովմանն ու արտահանման կազմակերպմանը:

Փախչանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է ՀՀ անկախության տարիների ընթացքում ձեռք բերված փորձի, ինչպես նաև ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա: Նա նշել է նաև, որ դրա նպատակն է խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը, խրախուսել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, և դրանց հիման վրա զարգացնել հարակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև կազմակերպել տեղական արտադրություններ:

Փաստաթղթում ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով կարևորվել է գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի զարգացումը, ՀՀ ԶՈՒ-ի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրումը, որը կմշակի ՀՀ ԶՈՒ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:

Ռազմավարության նպատակներից է ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասերով հոլդիգների, կոնցեռնների ձևավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտահետազոտական կառույց:

Փաստաթղթի հիմնական խնդիրն է ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը, որը գիտահետազոտական զարգացման և ռազմագիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումների հիման վրա կմշակի և կիրականացնի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլանավորում՝ նորարարական աշխատանքների համար: Դավիթ Փախչանյանի խոսքով՝ ազգ-բանակ բանաձևն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը:

Փաստաթղթում նշված են նաև ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները մինչև 2020 թվականը, իսկ մի շարք դրույթների հետ կապված աշխատանքներ արդեն իսկ տեղ են գտել կառավարության ընդունած որոշումներում կամ էլ գտնվում են մշակման ու իրականացման փուլում: Օրինակ, մի շարք դրույթներ, որոնք միտված են ընկերությունների զարգացմանը, տեղ են գտել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2016 թվականի որոշումներից մեկում:

Ներկայացված փաստաթուղթը համակողմանի քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, շահագրգիռ գերատեսչություններում, ռազմական պատվեր կատարող կազմակերպություններում, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և ռազմատեխնիկական քաղաքականությանը վերաբերող այլ հարցերի ևս:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:59
10 Նոյեմբերի 2023
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է. Փաշինյան
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է, հայտարարել է Փաշինյանը
19:37
10 Նոյեմբերի 2023
Ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է
13:15
10 Նոյեմբերի 2023
Հայաստանի բնակիչների ավելի քան 50%–ը դժգոհ է վարչապետի, կառավարության, խորհրդարանի և նախագահի աշխատանքից․ հարցում
Նիկոլ Փաշինյանի աշխատանքից դժգոհ է հարցվածների 52,6%-ը, գոհ է 34,2%-ը, դժվարացել է պատասխանել 13,2%-ը
09:41
10 Նոյեմբերի 2023
Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնին․ ի՞նչ են քննարկել
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը
21:15
09 Նոյեմբերի 2023
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին (ՎԻԴԵՈ)
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին. ՎԻԴԵՈ
19:37
09 Նոյեմբերի 2023
Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
ՃՈ–ից հայտնում են, որ Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
18:01
09 Նոյեմբերի 2023
Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
15:03
09 Նոյեմբերի 2023
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է (ՎԻԴԵՈ)
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է․ ՎԻԴԵՈ
14:38
09 Նոյեմբերի 2023
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա․ ԳՇ պետ
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա, հայտարարել է ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը
14:14
09 Նոյեմբերի 2023
Fastex-ի կողմից ftNFT Phygital Space և առաջին ftNFT հարթակը Հայաստանում
Դեկտեմբերի 12-15 Երևանում կբացվի արդեն իսկ աշխարհում թվով 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում
13:22
09 Նոյեմբերի 2023
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից