Հարաբերությունները ՀՀԿ–ում սրված են

22.02.2016, 11:38
Բավականին սրված են ՀՀԿ–ական երեք կարկառուն դեմքերի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարաբերությունները:
Հարաբերությունները ՀՀԿ–ում սրված են

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բավականին սրված են ՀՀԿ–ական երեք կարկառուն դեմքերի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարաբերությունները, գրում է «Հայկական ժամանակը»։

Խնդիրը 2017 թ.–ին Երևանի քաղաքապետի ընտրություններն են, գրում է թերթը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ քաղաքական կուլիսներում խոսվում է, որ Բեգլարյանը ցանկանում է հետ գալ իր նախկին պաշտոնին, Աբրահամյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դարձնել Արտաշատի քաղաքապետ իր որդուն` Արգամ Աբրահամյանին։ Իր որդու` Դավիթ Սեդրակյանի համար նույն մտադրություններն ունի նաև Սեդրակյանը։

Այս երեք պաշտոնյաները տեղյակ են միմյանց այդ նպատակների մասին, և երեքն էլ սկսել են այդ ուղղությամբ աշխատել` միաժամանակ խանգարելով մրցակիցներին, գրում է թերթը։

Երեքն էլ փորձում են Սերժ Սարգսյանի, ինչպես նաև հանցավոր աշխարհի աջակցությունը ստանալ` միաժամանակ փնովելով մյուսին, գրում է թերթը։–0–