Հանրապետության տարածքում հնարավոր է անձրև և ամպրոպ

26.08.2018, 21:23
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում հնարավոր է անձրև և ամպրոպ
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ : Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-