Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում իրավիճակը հանգիստ է եղել
26.05.2016,
11:32
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը;
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
«ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–