Գիրք նվիրելու օրը Հայաստանում համազգային տոնի է վերածվում

17.02.2016, 17:40
Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից Հայաստանի գրողների միության  հանգուցյալ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։
  Գիրք նվիրելու օրը Հայաստանում համազգային տոնի է վերածվում
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից Հայաստանի գրողների միության  հանգուցյալ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։

Տոնը նշվում է փետրվարի 19–ին, և դա պատահական չէ։ Այդ օրը 1869 թվականին ծնվել է հայ Մեծ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։

Այդ օրն ամբողջ երկրով անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների և բանաստեղծների հետ։ Տոնի նպատակը` երիտասարդ սերնդին պատմության և մշակույթի, ընթերցանության նկատմամբ սեր սերմանելն է։ Այդ օրվա տոնական ավանդույթներից մեկը մտերիմ մարդուն հետաքրքիր գիրք նվիրելն է։

Հայերը սկսել են գրքեր գնել

«Նախորդ տարի Գիրք նվիրելու օրվան նախորդող ժամանակահատվածում վաճառվել է աննախադեպ թվով գիրք։ Վաճառքների այսպիսի բում է գրանցվում սովորաբար ամանորին»,– ասաց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Ըստ նրա, այդ տոնն ավելի մեծ ճանաչում է ստանում Հայաստանում` համազգային դառնալով։

Հայերը տարբեր ու լավ գրքեր են կարդում

Վարդանյանը նշեց, որ Հայաստանում ամենամեծ պահանջարկը բաժին է ընկնում մանկական գրականությանը և աշակերտների համար նախատեսված գրքերին, քանի որ ծնողները շահագրգռված են, որ իրենց երեխաների զարգացումը ճիշտ հունով ընթանա։

«Ուզում եմ ասել, որ տարածված այն կարծիքը, որ Հայաստանի երիտասարդությունը չի կարդում, չի համապատասխանում իրականությանը։ Վաճառքների ծավալով երկրորդ տեղում գեղարվեստական գրականությունն է»,– ասաց Վարդանյանը։

Երրորդ տեղում է կիրառական հոգեբանության գրականությունը։ Չորրորդ տեղում` օտար լեզուներով գրականությունը։ Պատվավոր հինգերորդ տեղը փիլիսոփայության և կրոնի թեմաներով գրքերն են։

Որակյալ գրականությունը միշտ կգտնի իր ընթերցողին

Վարդանյանը խոստովանեց, որ գրքի բիզնեսը պակաս եկամտաբեր չէ Հայաստանում։ Միաժամանակ, ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այժմ ինտելեկտուալ ներուժը կենտրոնացված է հիմնականում Երևանում։ Մարզերում շատ դժվար են վաճառվում գրքերը։

«Այո, գրքերը Հայաստանում միշտ թանկ հաճույք են, բայց լավ գիրքը միշտ գտնում է իր ընթերցողին։ Նույնիսկ չնայած նրան, որ հայ հրատարակիչները չեն կարող իրենց գովազդային արշավներ թույլ տալ գրականությունը տարածելու համար»,– ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ հայ հեղինակների շարքում ամենից լավ են վաճառվում Լևոն Խեչոյանի գրքերը։ Նա հատուկ նշեց նաև «հայ Կոելիո»–ի` Էդգար Հարությունյանի ֆենոմենը, ով, գրող չլինելով, ոչ մեծ գիրք է գրել, որը շատ լավ է վաճառվում։

Գիրքը միշտ եղել է և մնում է հայերի պաշտամունքի առարկան

Հայաստանի մշակույթի նախարարույթան գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ գիրքը միշտ եղել է և մնում է հայ ժողովրդի պաշտամունքի առարկան։

«Գիրք նվիրելով` հայ ժողովուրդը հաղորդակից է դառնում մշակույթին։ Մշակույթի նախարարությունն անցկացնում է ընթերցանության մշակույթի քարոզմանը, ինչպես նաև արտերկրում հայկական գրականության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների մի մեծ շարք»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, այս տարի Գիրք նվիրելու օրվանն ընդառաջ հավաքվել է ավելի քան երեք հազար գիրք, որոնք կնվիրաբերվեն Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցականներին։ Դպրոցներում կազմակերպվում են ընթերցված գրքերի քննարկումներ։

«Արտերկրում հայ գրականության ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Մշակույթի նախարարությունը գործակցում է արտասահմանյան հրատարակչությունների հետ` օժանդակություն ցուցաբերելով հայկական գրքերի թարգմանությանը»,– ասաց Սարգսյանը։

«Նվիրիր գիրք Facebook–ի միջոցով» ակցիան գործում է Հայաստանում

«Զանգակ» հրատարակչության ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը հայտնել է նոր նախաձեռնության մասին, որով այս տարի հանդես է եկել հրատարակչությունը։

«Այս տարի կարելի է գիրք նվիրել Facebook սոցցանցի միջոցով` պարզապես գրելով, թե ում եք ուզում գիրք նվիրել և ինչու։ Նախաձեռնության շրջանակում արդեն 70 գիրք են նվիրել»,– ասաց Մեսրոպյանը։

Նա կարծում է, որ որքան ավելի որակով է գրականությունը թարգմանվում հայերեն և որքան ավելի լավ են կազմվում գրքերը, այնքան ավելի են դրանք կարդում Հայաստանում։

«Մենք աշխատում ենք, որ գրքերի և ընթերցանության նկատմամբ ուշադրությունը Հայաստանում չկրի դրվագային, այլ մշտական բնույթ։ Այդ նպատակով իրականացվում է «Ամառային ընթերցումներ» ծրագիրը։ Մեկ գիրք գնելով` այն կարելի է վերադարձնել խանութ և փոխարինել մեկ ուրիշով»,– ասաց Մեսրոպյանը։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, կարելի է ամռան ընթացքում երեսուն գիրք կարդալ։ Հրատարակչությունը նաև ամեն շաբաթ մարզերում գրքերի քննարկում է կազմակերպում։ -0-