ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է մարտի վերջին օրերի եղանակային կանխատեսումը։
Այսպես, մարտի 26–ի ցերեկը և 27–28–ին հանրապետության տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Միաժամանակ, մարտի 29–30–ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն ուժեղ։ Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Загружается новость ... "Лево"
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի:
Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրը ցերեկային ժամերին կանխատեսվում է +21...+23, չորեքշաբթի և հինգշաբթի կտաքանա` +23...+25, ուրբաթ և շաբաթ մի փոքր կցրտի` +19...+21։–0–