408.89
6.49
394.87
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

14:37
18 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի` «2022թ. լավագույն բանկը Հայաստանում» Գերազանցության մրցանակը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը և այլ ձեռքբերումները:

Ամսագիրը շեշտել է Ամերիաբանկի առաջընթացն ունիվերսալ բանկ դառնալու ռազմավարության իրագործման ճանապարհին` մանրածախ և ՓՄՁ վարկավորման աճը, 22% մասնաբաժինը կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայում: Ամերիաբանկի ֆինանսական ցուցանիշները բնութագրվել են որպես տպավորիչ: Ի թիվս այլ ցուցանիշների, նշվել են  կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ  և կապիտալի համարժեքությունը։

 «Այս ցուցանիշներին զուգահեռ գրանցվել է հիանալի առաջընթաց կայուն զարգացման և թվային նորարարության գծով: Բանկի կայունության ռազմավարությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ առանձնահատուկ շեշտադրելով մաքուր էներգիան, կայուն քաղաքները և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունները: 2022թ. ապրիլին կանաչ պարտատոմսերի երկու տրանշի թողարկումը՝ դոլարով և տեղական արժույթով, 2009թ. ի վեր իրականացվող կանաչ նախագծերի և վերականգնվող աղբյուրների ֆինանսավորման հերթական օրինակ էր», – ասվում է հրապարակման մեջ։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Գերազանցության մրցանակ ստանալը մեզ համար իսկապես պատիվ ու ձեռքբերում է: Այն վկայում է շուկայի դժվարին իրողություններին հարմարվելու մեր ունակության և ճկունության մասին: Չնայած ֆինանսական անկայուն միջավայրին` մեզ հաջողվեց ոչ միայն անխափան կերպով տրամադրել բանկային ծառայություններ, այլև ներկայացնել մի շարք նորարարական պրոդուկտներ և ծառայություններ, որոնք ավելի են բարելավել մեր հաճախորդների փորձառությունը: Թվային մեր աննախադեպ նախագծերը, մասնավորապես` էկոհամակարգերը, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր ծառայությունները, մշակվել են  հաճախորդների աճող կարիքներին համապատասխան: Ուրախ եմ, որ մեր գործունեության այս ուղղությունը, ի թիվս այլ ոլորտների, պատշաճ կերպով գնահատվել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական պարբերականներից մեկի կողմից: Մենք նպատակաուղղված ենք շարունակելու մեր գործունեության ընդլայնումը` հիմնվելով այս և մյուս ձեռքբերումների վրա»:

2011 թ-ից ի վեր Ամերիաբանկը 9-րդ անգամ է արժանանում Euromoney-ի Գերազանցության մրցանակին:

Բանկի ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Գերազանցության մրցանակի մասին

Euromoney-ի գերազանցության մրցանակը հիմնադրվել է 1992թ. և առաջինն էր իր տեսակի մեջ համաշխարհային բանկային ոլորտում: Մրցանակը մնում է ոսկե չափանիշ ողջ աշխարհով մեկ և շնորհվում է խմբագիրների խմբի կողմից՝ եռամսյա հետազոտությունների և հարցազրույցների արդյունքների հիման վրա: Այս տարի ամսագիրն ստացել է ռեկորդային թվով հայտեր ողջ աշխարհի բանկերից, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում` սեփական երկրի, տարածաշրջանի և աշխարհի մակարդակով:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
21:15
30 Նոյեմբերի 2022
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
20:41
30 Նոյեմբերի 2022
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
20:28
30 Նոյեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
17:34
30 Նոյեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:53
30 Նոյեմբերի 2022
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
13:41
30 Նոյեմբերի 2022
Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով
13:32
30 Նոյեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
11:37
30 Նոյեմբերի 2022
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը
10:47
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել են համալիր ստուգումներ
ՊՆ-ն զգուշացնում է ԶՈւ-ում մեկնարկած համալիր ստուգումների մասին
10:15
30 Նոյեմբերի 2022
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
20:47
29 Նոյեմբերի 2022
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը