612.16
7.12
513.73
+35
Եղանակը Երևանում
Հայ

Երթևեկի փոփոխություն Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցում

16:51
18 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. մայիսի 19-ից ժամանակավորապես՝ 1 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ ՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.

-հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է.

-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունը հնարավորին արագ ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար գերատեսչությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:08
19 Հունիսի 2021
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. արաբական անապատներից տաք օդային հոսանքներ են ներթափանցում. Երևանում սպասվում է +40
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. արաբական անապատներից տաք օդային հոսանքներ են ներթափանցում. Երևանում սպասվում է +40
12:02
19 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 81 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 81 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
08:00
19 Հունիսի 2021
Հայաստանում Լռության օր է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախօրեին
Այսօր Հայաստանում Լռության օր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին
23:41
18 Հունիսի 2021
«Եվ ծագում է արևը». ARARAT հայկական լեգենդար կոնյակների ոսկե հաղթանակների պատմությունը (ՖՈՏՈ)
«Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանի է, բացառիկ ժառանգության նախաբան, որի ամբողջական պատմությունը հնարավոր է բացահայտել ARARAT Թանգարանի մշտական ցուցադրության շրջանակներում.ՖՈՏՈ
20:57
18 Հունիսի 2021
Սասուն Միքայելյանը սպառնացել է,Փաշինյանը՝ հունից դուրս եկել, Արարատ Միրզոյանին էլ համոզել են.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սասուն Միքայելյանը սպառնացել է,Փաշինյանը՝ հունից դուրս եկել, Արարատ Միրզոյանին էլ համոզել են.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:48
18 Հունիսի 2021
Խոստացել են 20 հազար դրամ. Երևանում ընտրակաշառք առաջարկելու համար երկու անձ է ձերբակալվել
Խոստացել են 20 հազար դրամ. Երևանում ընտրակաշառք առաջարկելու համար երկու անձ է ձերբակալվել
15:58
18 Հունիսի 2021
«Տաշիր» ընկերությունների խումբը վրդովեցուցիչ է համարում Սամվել Կարապետյանի հասցեին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները
«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին, որոնք հասցեագրված են ընկերությունների խմբի նախագահ, խոշոր գործարար Սամվել Կարապետյանին
14:10
18 Հունիսի 2021
Ձերբակալվել է Գորիսի մշակույթի տան տնօրենը, նա թույլ չի տվել աշխատակցին մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. ՄԻՊ–ը կդիմի ՍԴ
Ձերբակալվել է Գորիսի մշակույթի տան տնօրենը, նա թույլ չի տվել աշխատակցին մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. ՄԻՊ–ը կդիմի ՍԴ
13:10
18 Հունիսի 2021
Քոչարյան VS Փաշինյան. հրապարակվել են GALLUP–ի հարցման վերջին արդյունքները
Քոչարյան VS Փաշինյան. հրապարակվել են GALLUP–ի հարցման վերջին արդյունքները
11:04
18 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:54
18 Հունիսի 2021
ԱԱԾ-ն անցել է գործի, ծեծի են ենթարկել Քոչարյանի կողմնակցին, Փաշինյանն էլ վատնում է պետական բյուջեն. ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն անցել է գործի, ծեծի են ենթարկել Քոչարյանի կողմնակցին, Փաշինյանն էլ վատնում է պետական բյուջեն. ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
00:30
18 Հունիսի 2021
Փաշինյան. 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո
Փաշինյանը, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո