Երթ Երևանում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսներին (ՎԻԴԵՈ)

02.04.2018, 19:54
Հարյուրավոր երիտասարդներ ապրիլի 2–ի գիշերը մասնակցել են երթի` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին։
Երթ Երևանում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հարյուրավոր երիտասարդներ ապրիլի 2–ի գիշերը մասնակցել են երթի` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին։

Նրանք երթով քայլել են դեպի ապրիլյան պատերազմի հերոսների հուշահամալիր, որը գտնվում է «Եռաբլուր» պանթեոնում։

Երթին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձինք։

«Քառօրյա պատերազմը դարձավ ևս մեկ հիշեցում այն մասին, որ մեր պայքարը շարունակվում է, և մենք միշտ պետք է պատրաստ լինենք», – ասել է Սարգսյանը։

2016 թ.–ի ապրիլի 2–5–ն ադրբեջանական ԶՈւ–ն ակտիվ ռազմական գործողություններ է վարել` գնդակոծելով Արցախի դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով` հրթիռային–հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ։ Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի նախահարձակ ու ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կրել է լուրջ կորուստներ։ –0–