Երկուշաբթի գիշերը Ադրբեջանը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթեր է արձակել հայ–ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ

02.05.2016, 11:50
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
Երկուշաբթի գիշերը Ադրբեջանը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթեր է արձակել հայ–ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այս գիշեր հրաձգային զինատեսակներ է կիրառել>>

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-