430.04
4.36
402.66
0
Եղանակը Երևանում
Հայ

Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա

15:55
15 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ryanair և Wizz Air լոուքոսթերները նախատեսում են դուրս գալ հայկական շուկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն` ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

«Լոուքոսթեր ընկերություններն արդեն պատրաստակամություն են հայտնել 2020 թ.-ի ամռանից մտնել հայկական շուկա ինքնաթիռների գնման հետ կապված բոլոր խոչընդոտների և խնդիրների լուծման դեպքում», - ասաց Ռևազյանը:

Ըստ նրա, լոուքոսթերների համար հայկական ավիաշուկայի գրավչությունը բարձրացնելու նպատակով կոմիտեն մշակել է օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց նոր ավիաուղղություների գործարկման համար կտրամադրվեն զեղչեր, այդ թվում` կբացառվի այսպես կոչված «օդի փողը»:

Նա նշեց, որ նման մոտեցում կկիրառվի միայն նոր ուղղությունների դեպքում և բացառապես հաշվի առնելով ֆինանսական տեսանկյունից դրա ռիսկայնությունը ընկերությունների համար:

«Մենք հատուկ արտոնություններ չենք տալիս ավիաընկերություններին, քանի ապագայում դա կարող է հանգեցնել մենաշնորհի, անբարեխիղճ մրցակցության և գների բարձրացման: Մենք առաջարկում ենք արտոնություններ 5 տարով նոր ուղղության համար, ընդ որում, եթե, օրինակ, Երևան-Մարսել ուղղությամբ չվերթերը կիրականացնի Ryanair-ը, այն արտոնություններ կստանա, ընդ որում, եթե նույն ուղղությամբ չվերթեր գործարկի նաև Air France-ը, ապա այդ ընկերությունը նույնպես կօգտվի արտոնություններից», - ասաց Ռևազյանը:

Ինչպես նշեց Կոմիտեի նախագահը, օրինագիծը գրեթե պատրաստ է, և օգոստոսի վերջում նախատեսված վերջին հանդիպման և քննարկումներից հետո, այն կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը:

Խոսելով այն կետերի մասին, որտեղից նոր լոուքոսթերները թռնելու են դեպի Հայաստան` նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, դա կլինեն այդ ավիաությունների բազավորման օդանավակայանները:

«Դուք կարող եք նայել, թե որտեղ են նրանք բազավորվում և համապատասխանաբար ավիաընկերությունները կընտրեն այդ ուղղությունները` դեպի Երևան չվերթեր սկսելու համար», - ասաց Ռևազյանը:

Նրա խոսքով,երկու ընկերություններն արդեն գրավոր հետաքրքրություն են հայտնել Հայաստանում գործունեություն իրականացնելու համար, ընդ որում հետաքրքրված են Հայաստանում գործող երկու օդանավակայաններով` Երևանում և Գյումրիում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ