Երկրում առաջացած փակուղային վիճակը հնարավոր է լուծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով. փորձագետ

22.04.2018, 21:54
«Հայաստանում հասունացել է իրավիճակ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար», – հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Երկրում առաջացած փակուղային վիճակը հնարավոր է լուծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հասունացել է իրավիճակ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, ուրբաթ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Այսօր առավոտ «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցուցյան ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ոստիկանությունը նաև զանգվածային բերման է ենթարկում ցուցարարներին:

Загружается новость ... "Лево"

«Սարգսյան–Փաշինյան հանդիպումից առաջ արդեն երկրում առաջացել էր երկիշխանություն։ Այսինքն, դե–յուրե իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին, իսկ փողոցներում իշխում է ընդդիմությունը։ Այսօրվա հանդիպումից և ընդդիմության առաջնորդների ձերբակալումից հետո իշխանությունները հայտնվեցին փակուղային վիճակում, որից ելք կարող են դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները», – նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով, վերջին տասն օրում պարզ դարձավ, որ ոչ մեկը չունի լուրջ ռեսուրս քաղաքացիական հասարակությունում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու համար։

«Իշխող կուսակցությունն ավելի քան վարկաբեկված է։ Միակ ռեսուրսն ուժի կիրառումն է, որի ականատեսն էլ մենք այսօր դարձանք», – ասաց Հակոբյանը։

«Մենք տեսնում ենք մարդկանց, որոնք դեռ մի քանի օր առաջ չէին համաձայնի դուրս գալ փողոց, սակայն այսօր արդեն այնտեղ են։ Եթե առաջին օրերին բողոքի ակցիաների կորիզը երիտասարդությունն ու ուսանողությունն էր, ապա այսօր արդեն մենք ականատեսն ենք ավելի լայնամասշտաբ բողոքների և անհնազանդության գրեթե բոլոր փողոցներում։ Ակնհայտ է դառնում, որ ընդդիմության առաջնորդների ձերբակալումն իշխանությունների քաղաքական սխալն էր», – ասաց Հակոբյանը։

Նա կարծում է, որ իշխանությունների գործողությունների շտապողականությունը պայմանավորված է ապրիլի 24–ով։

«Իշխանությունները մտավախություն ունեին, որ այդ օրվան նվիրված հանրահավաքները կվերածվեն անհնազանդության էլ ավելի մասշտաբային ակցիայի, քանի որ բոլոր այն մարդիկ, ովքեր վերջին օրերին դուրս չէին գալիս փողոց, կարող են հայտնվել ընդդիմադիր շարժման էպիկենտրոնում», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր բոլոր արտաքին քաղաքական կենտրոնները հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։

Загружается новость ... "Право"

«Նրանք զսպվածության կոչ են անում, ինչը «զսպաշապիկ է» իշխանությունների համար, սակայն պայթյունավտանգ իրավիճակը պահպանվում է», – նշեց Հակոբյանը։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։–0–