Երեքշաբթի` նոյեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունները

23.11.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` նոյեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն խոստացել է, որ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կհայտավորվի Եվրոպա լիգայի` հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում, որը կանցկացվի նոյեմբերի 24–ին։
  • Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 39-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել Նորքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկը: 
  • ՀՀ ԿԲ–ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին։ Ռուսական ԶԼՄ–ները, հղում անելով Group-IB ընկերությանը, որը զբաղվում է կիբերհանցագործությունների և խարդախությունների կանխարգելմամբ և բացահայտմամբ, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ միջազգային հանցավոր խումբն իրականացրել է մի շարք հեռահար կիբերգրոհների Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի բանկոմատների վրա։ 
  • ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի: 
  • ՀՀ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ Սյունիքում անչափահաս աղջկա են առևանգել։–0–