526.81
7.46
477.4
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ պատահար Երևանում. տղամարդը սպառնացել է պայթեցնել բարձրահարկ շենքը

15:35
22 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 39-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել Նորքում գտնվող բարձրահարկ շենքը:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 09։40–ի սահմանում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ փրկարարներ։

Փրկարարները ոստիկանների հետ տարհանել են երկու 9 հարկանի բարձրահարկ շենքերի բնակիչներին, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները մասնագիտացված շների օգնությամբ կատարեն որոնողական աշխատանքներ։

Կայքի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահազանգողին, ով բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը որոշել էր շենքը պայթեցնել։

Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության խումբը և ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության աշխատակիցները, ովքեր տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:59
12 Նոյեմբերի 2019
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում
Կանխվել է 31–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում։
18:23
12 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. բեռնատարը բախվել է արգելապատնեշներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում
Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. բեռնատարը բախվել է արգելապատնեշներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
17:20
12 Նոյեմբերի 2019
Երևանում փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ (ՎԻԴԵՈ)
Երևանում փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ:
16:47
12 Նոյեմբերի 2019
Երևանում հրդեհ է բռնկվել 3 ավտոտնակներում. վնասվել են նաև այնտեղ գտնվող մեքենաները
Երևանում հրդեհ է բռնկվել 3 ավտոտնակներում. վնասվել են նաև այնտեղ գտնվող մեքենաները:
16:01
12 Նոյեմբերի 2019
Արցախում 49–ամյա տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա
Արցախում 49–ամյա տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա:
15:41
12 Նոյեմբերի 2019
37–ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 4 կգ մարիխուանա և կանեփի 10 բույս (ՎԻԴԵՈ)
37–ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 4 կգ մարիխուանա և կանեփի 10 բույս:
14:41
12 Նոյեմբերի 2019
Քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից Երևանի Բաղրամյան պողոտայում
Երևանի Բաղրամյան պողոտայում քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից :
11:54
12 Նոյեմբերի 2019
Մոսկվայում երեխաների հետ պատուհանից նետված կինը մահից առաջ գրություն է թողել
Մոսկվայում երեխաների հետ պատուհանից նետված կինը մահից առաջ գրություն է թողել:
21:04
11 Նոյեմբերի 2019
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են (ՎԻԴԵՈ)
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են:
17:31
11 Նոյեմբերի 2019
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս:
17:19
11 Նոյեմբերի 2019
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից:
16:49
11 Նոյեմբերի 2019
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում: