Երեքշաբթի` հունվարի 10–ի առավել ուշագրավ նորությունները
11.01.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 10–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 10–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, կոչ են արել Հայաստանին վերադարձնել դեկտեմբերի 29–ին սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։ Միաժամանակ, ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ։
- Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017 թ.–ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը։
- Երևանի քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը։–0–