Երեքշաբթի` դեկտեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները
14.12.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է դեկտեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է դեկտեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Դեկտեմբերի 13–ին 56 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ։
- Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբին տված հարցազրույցում խոսել է իր սիրելի ֆուտբոլիստի, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես գալու և անգլիական ֆուտբոլի մասին։
- Հայտնի է «Ոսկե գլոբուսի» հավակնող հայկական ֆիլմերի ճակատագիրը։ Ամերիկյան կինոմրցանակաբաշխության կայքում հրապարակվել է հավակնորդ ֆիլմերի շորթ-լիստը:
- ՀՀ ոստիկանության չորս աշխատակիցներ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով մի քանի մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:–0–