415.29
4.72
387.04
+26
Եղանակը Երևանում
Հայ

Քեյս «Նովոստի–Արմենիա». ինչպես գործարկեցինք անվճար email ծանուցումների ծառայություն և 3 ամսում հավաքեցինք 300 բաժանորդ

12:15
16 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021թ.–ի հոկտեմբերին գործարկեցինք մեր առաջին և Հայաստանում միակ հեղինակային email ծանուցումների ծառայությունը, որի միջոցով ամեն շաբաթ պատմում ենք Երևանի կարևոր մշակութային իրադարձությունների մասին։ Նշենք, որ վաղուց էինք մտածում նման ծառայություն գործարկելու գաղափարի շուրջ. ուսումնասիրել ենք շուկան, փնտրել մեր լսարանի համար հետաքրքիր թեմաներ, որոնք հարմար կլինեն email ծանուցման ձևաչափին։ Աշխարհը պատած կորոնավիրուսն ու Արցախյան պատերազմը ստիպեցին մեզ ժամանակավորապես հետաձգել email ծանուցման գաղափարը։ Եվ ահա, հաղթահարելով բոլոր դժվարությունները, մենք վերջապես կյանքի կոչեցինք վաղուց մշակած գաղափարը։

Ինչու՞ որոշեցինք email ծանուցումներ գործարկել հենց մշակութային միջոցառումների վերաբերյալ։ Մինչև համավարակը մեր կայքում գործարկել էինք «Մշակութային աֆիշա» բաժինը, մտահաղացումը լավն էր, արժանացավ դրական արձագանքների։ Բայց պարզ էր, որ միայն այս ձևաչափը բավարար չէ` գաղափարն ամբողջությամբ կյանքի կոչելու համար։ Բացի այդ մարդիկ, հատկապես բարդ պատմական ժամանակաշրջաններում, մշակույթի և արվեստի կարիք ունեն։ Հենց դրանք են հույս տալիս, օգնում հասնել ներդաշնակության։

Մեր խորհուրդներով ուզում ենք օգնել բաժանորդներին պլանավորել ազատ ժամանակը, հիշեցնել, որ Երևանում մշակութային կյանքը եռում է, որ կարելի է ամեն օրը տոն դարձնել։

Այս պահին մեր email ծանուցումներին հետևում է ավելի քան 300 բաժանորդ։ Օգտվելով առիթից` ուզում ենք շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին և հուսալ, որ մեր նամակներն իսկապես օգտակար ու հետաքրքիր են։ Ընդ որում մեր բաժանորդները միայն Հայաստանից չեն։ Մեր ծանուցումներին հետևում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄԷ–ից, Գերմանիայից, Բելառուսից, Սիրիայից, Վրաստանից, Սերբիայից, Իսրայելից, Շվեյցարիայից և Կանադայից։ Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ մեր լսարանն այդքան բազմազան է և ձգտում ենք ծանուցման մեջ ներառել նաև միջոցառումներ Սփյուռքի հայրենակիցների համար։

Ի դեպ, որոշեցինք չսահմանափակվել խորհուրդներով։ Լոյալ բաժանորդների համար պատրաստել ենք բոնուսներ։ Ամեն շաբաթ վիճակահանության միջոցով բաժանորդներին ենք տրամադրում համերգների, ներկայացումների, պրեմիերաների և երևանյան այլ միջոցառումների տոմսեր։ Արդեն նվիրել ենք ավելի քան 100 տոմս և ստացել բազմաթիվ շնորհակալական արձագանքներ։ Հետադարձ կապը ոգեշնչում է մեզ և ուժ հաղորդում`նոր նախագծեր ստեղծելու և հները կատարելագործելու համար։

Պետք է խոստովանենք, որ եղել են դեպքեր, երբ տոմսեր ստացած բաժանորդները չեն վերցրել դրանք և ներկա չեն եղել միջոցառմանը։ Մեծ ջանքեր ենք գործադրել` հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ ստեղծելու համար, որպեսզի հնարավոր լինի կարգավորել տոմսերի փոխանցման գործընթացը։

Ակնհայտն էր, որ տոմսերի վիճակահանության ձևաչափը մի փոքր անսովոր է հայ լսարանին, և այն ներդնելու համար հարկավոր է ժամանակ և գրագետ աշխատանք։ Մենք միշտ պատրաստ ենք լսել մեր ընթերցողների խնդիրներն ու առաջարկել լուծումներ։
Եվ, իհարկե, պատրաստ ենք փոփոխությունների և կատարելագործման։ Մենք ոգեշնչված ենք, ինչը հենց ձեր արձագանքի շնորհիվ է։ Վերջում ուզում ենք պարզապես շնորհակալություն հայտնել, որ կարող ենք օգտակար լինել մեր լսարանին և անել այն, ինչն իսկապես սիրում ենք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ