Ձմերուկի VI փառատոն Երևանում. և ձմերուկներն են գեղեցիկ, և հյուրերն են գոհ (ՖՈՏՈ)
22.07.2018,
22:47
Կիրակի Կարապի լճին հարակից տարածքում անցկացվեց Ձմերուկի VI փառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում կիրակի Կարապի լճին հարակից տարածքում անցկացվեց Ձմերուկի VI փառատոնը։

Փառատոնը մեկնարկեց դիմակահանդես–շքերթով, որն անցավ Կարապի լճից մինչև Հյուսիսային պողոտա։

Իսկ փառատոնը նշանավորվեց մրցույթներով, հյուրասիրությամբ, երաժշտական ծրագրով և ուրախ խաղերով։–0–