Դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու. ԿԳՆ

03.11.2016, 11:53
ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հերքեց հասարակության շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ դպրոցական արձակուրդները կարող են երկարաձգվել։
Դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու. ԿԳՆ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հերքեց հասարակության շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ դպրոցական արձակուրդները կարող են երկարաձգվել։

«Չկա որևէ հիմք արձակուրդները երկարաձգելու համար», – նշեց Լուսինե Մարգարյանը։

Նրա խոսքով` արձակուրդները երկարաձգելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը պետք է Առողջապահության նախարարությունից դիմում ստանա։

«Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել որևէ դիմում», – հայտնեց Մարգարյանը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ տրամադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրամադրվել է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ։–0–