Շիրակի և Արմավիրի մարզերի դպրոցներում երգ ու պար կանցնեն

20.01.2016, 17:17
2016-2017 ուսումնական տարում Շիրակի և Արմավիրի մարզերի, ինչպես նաև Երևանի մի շարք  դպրոցների աշակերտների  կուսուցանվեն «Ազգային երգ ու պար», չորեքշաբթի ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Շիրակի և Արմավիրի մարզերի դպրոցներում երգ ու պար կանցնեն
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2016-2017 ուսումնական տարում Շիրակի և Արմավիրի մարզերի, ինչպես նաև Երևանի մի շարք  դպրոցների աշակերտների  կուսուցանվեն «Ազգային երգ ու պար», չորեքշաբթի ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Նախատեսվում է այս առարկան ներդնել Շիրակի և Արմավիրի մարզերի, ինչպես նաև Երևանի 100 հանրակրթական դպրոցներում»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում այդ առարկայի մեթոդական բազայի մշակման ուղղությամբ, որով կիրականացվի կրթությունը և ուսուցիչների վերապատրաստումը:

«Ազգային երգ ու պար»-ի փորձնական ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի 10 դպրոցներում: 2014-2015 թվականներին այն ընդգրկվել է  հանրապետության 13 դպրոցների 5-7 դասարանցիների ծրագրում, իսկ այս ուսումնական տարում արդեն 100 դպրոցում` այդ թվում մայրաքաղաքի  50 դպրոցում: