424.77
4.34
402.55
+20
Եղանակը Երևանում
Հայ

Դերասանուհի Արսինե Խանջյանը մտադիր է դիմել դատարան ՀՀ ոստիկանության գործողությունների կապակցությամբ

15:42
04 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, մտադիր է դատարան դիմել հուլիսի 27–ին իր նկատմամբ ոստիկանության անօրիանական գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

Հուլիսի 27–ին Արսինե Խանջյանը մասնակցել է Խորենացի փողոցում կազմակերպված ակցիային, ինչի պատճառով բերման է ենթարկվել բաժին և մի քանի ժամ անցկացրել է այնտեղ։

«Մենք պատրաստվում ենք բողոքարկել ոստիկանության ոստիկանության անօրիանական գործողությունները դատական ատյաններում և համապատասխամ բնորոշում տալ դրանց։ Մեր հայցը բաղկացած կլինի երկու հիմնական մասերից` վարչական և քրեական»,– ասաց Կիվիրյանը։

Փաստաբանը պարզաբանեց, որ պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ դերասանուհուն, և նրա հետ միասին ակցիայի մյուս մասնակիցներին բերման են ենթարկել առանց որևէ բացատրության, տարել են չգիտես ուր, վերցրել նրանց անձնական իրերը, հեռախոսները, ֆոտոխցիկները` թույլ չտալով դիմել իրավական օգնության։

«Միակ բացատրությունն այն էր, որ քաղաքացիներին այդ օրը արգելված էր մասնակցել գրավված շենքի մոտակայքում անցկացվող ցույցին, սակայն ոչ մի իրավական հիմք չկար: Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացիների ազատ արտահայտման, տեղաշարժվելու, հավաքներին մասնակցելու իրավունքը, մասնագիտական գործունեությունն իրականացնելու իրավունքը և այլն», - ասաց Կիվիրյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն իր հերթին ավելացրեց, որ իրենց նպատակը քրեական պատասխանատվության հասնելն է, և իրենք կփորձեն գտնել հարցի լուծումը:

«Եթե մեզ չհաջողվի լուծել այս հարցը ներպետական ատյաններում, ապա կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Համոզված եմ, որ այս որոշումն ինչ-որ բան կփոխի Հայաստանում, իրավապահ մարմինների վերաբերմունքը քաղաքացիների և լրագրողների նկատմամբ», - հայտարարեց Սահակյանը:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել է ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում
09:41
27 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ում հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 24 տարի
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը