ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ուրբաթ օրվանից Երևանի կենտրոնում շուրջօրյա բողոքի ակցիա սկսած հարյուրավոր ցուցարարները երկրորդ գիշերն անցկացրին Ֆրանսիայի հրապարակում:
Загружается новость ... "Лево"
Ուրբաթ երեկոյան Փաշինյանը շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ: Ակցիայի մասնակիցները փակել են երթևեկն Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակի մոտ: Ակցիան շարունակվում է արդեն երկրորդ օրը:
Այս գիշեր ոչ մի միջադեպ չի գրանցվել: Ցուցարարները վառարան են տեղադրել: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ սննդի հարցը լուծելու համար նրանք արդեն նվիրատվություն են ստացել արտերկրից: Այսօր նախատեսվում է անցկացնել ևս երկու երթ՝ 14.00-ին ու 18.30-ին:
Կոմիտաս փողոտայում երթ է անցկացնում նաև «Երկիր ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի հեղավարությամբ: Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Մարտի 31–ից Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիաներ հանրապետության մարզերում։ Նա երթ է սկսել Գյումրիում և մինչև ապրիլի 13–ը եղել է Սպիտակում, Դիլիջանում, Սևանում և Հրազդանում` կոչ անելով հասարակությանը ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։
Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։
Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։–0–