Ցուցադրական պարապմունքներ` 1-ին բանակային զորամիավորումում

07.10.2016, 21:05
ՀՀ զինված ուժերի մարտական պլանով նախատեսված ժամանակացույցի համաձայն` զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ:
Ցուցադրական պարապմունքներ` 1-ին բանակային զորամիավորումում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ զինված ուժերի մարտական պլանով նախատեսված ժամանակացույցի համաձայն` զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ:

«Պարապմունքներին մասնակցել են գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա ստորաբաժանումների զինվորական տեխնիկայի ու սպառազինության սպասարկման ու շահագործման պատասխանատուներ, վարորդներ, հրետանային հաշվարկների անձնակազմեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության մանրակրկիտ ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:

Անցկացված միջոցառման նպատակը սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացումը, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործումն էր:–0–