Փաշինյանը նշում է, որ COVID-19–ի դեմ պատվաստանյութը 98,5%-ով պաշտպանում է, իսկ ի՞նչ են ասում գիտնականները (ՎԻԴԵՈ)

24.09.2021, 12:29
Փաշինյանը նշում է, որ COVID-19–ի դեմ պատվաստանյութը 98,5%-ով պաշտպանում է, իսկ ի՞նչ են ասում գիտնականները.ՎԻԴԵՈ
Փաշինյանը նշում է, որ COVID-19–ի դեմ պատվաստանյութը 98,5%-ով պաշտպանում է, իսկ ի՞նչ են ասում գիտնականները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստման աղմկահարույց թեմային։

Նշենք, որ հոկտեմբերի 1–ից Հայաստանում ներդրվում են կարգավորումներ, ըստ որոնց` քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ներկայացնեն կամ պատվաստվեն։

Загружается новость ... "Лево"

«Եթե համադրում ենք թվերը, ստացվում է, որ պատվաստանյութը 98,5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից: Այս թվաբանությունը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում։ Ես հասկանում եմ, որ պատվաստվածների դեպքում վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը: Կրկնակի վարակի դեպքերը կարող են մինչ 3-4 տոկոսի հասնել», – նշեց Փաշինյանը:

Ներկայացնում ենք COVID-19–ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները` հիմնված գիտական հետազոտությունների վրա

Pfizer – 95%

Sputnik V – մինչև 60 տարեկան անձանց մոտ` 91,6%, 60 տարեկանից բարձր անձանց մոտ` 91,8%

Sinopharm – 79%

Moderna - 92%

AstraZeneca – 63,09%

CoronaVac - 51%