Չի բացառվում, որ Հայաստանը հրաժարվի դեղատոմսով դեղ վաճառելու կարգից
01.03.2018,
10:38
Հարևան Վրաստանը փորձեց կիրառել դեղատոմսով դեղ վաճառելու կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հարևան Վրաստանը փորձեց կիրառել դեղատոմսով դեղ վաճառելու կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց, գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ավելացնում, որ չի բացառվում նույնը լինի նաև Հայաստանում։
Загружается новость ... "Лево"
Հոդվածի հեղինակները նաև նշում են, որ ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը:
«Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով», – նշվում է հոդվածում։
Загружается новость ...
"Право"
«Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, և այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նաև տեղեկացանք, որ թեև վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է և իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաև փոխանցեցին, որ թերևս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները», – նշում է թերթը։–0–