Ծառուկյանը` Հայաստանում սահմանադրական ճգնաժամի մասին. նման բան չկա (ՎԻԴԵՈ)

09.07.2019, 13:39
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «չի նկատում երկրում սահմանադրական ճգնաժամ»:
Ծառուկյանը` Հայաստանում սահմանադրական ճգնաժամի մասին. նման բան չկա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ «չի նկատում երկրում սահմանադրական ճգնաժամ»:

Հունիսի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակ է ուղղել կառավարությանը, խորհրդարանին, նախագահին և Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներին, որտեղ նշվում է, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է արձանագրվել։

«Գրիգորյանն իր դիրքորոշումն է հայտնել, կա Սահմանադրություն, կա կարգ ու կանոն` ամեն ինչ պետք է համապատասխանի Սահմանադրությանը և օրենքին», - ասաց Ծառուկյանը:

Պատասխանելով այն հարցին, թե չի նկատու՞մ նա սահմանադրական ճգնաժամ երկրում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը ասաց. «Ոչինչ չեմ նկատում, ոչինչ չկա»:

Միաժամանակ նա կոչ արեց բնակչությանը եզրակացություն չանել այդ հարցի շուրջ` կրկին հիշեցնելով օրենքի, կարգ ու կանոնի մասին:

Մայիսի 20-ին Փաշինայնը հայտարարել է, որ դատավորները չեն վայելում հայ հասարակության վստահությունը և ժամանակն է «վիրաբուժական միջամտություն» կատարել «դատական համակարգում»: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, երկրի համար կենական նշանակություն ունի նաև անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը:

 Սահմանադրական դատարականի նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պարտականությունները: Ըստ Գրիգորյանի, որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն այն դատավորները, որոնք ընտրվել են սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո (2017 թ.-ի դեկտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով):-0-