Ծառայակցի կողմից գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Գուրգեն Սարգսյանը տեղափոխվել է Երևան. վիճակը ծանր է

24.01.2017, 21:10
Գուրգեն Սարգսյանին ԼՂ հոսպիտալից տեղափոխել են Երևան:
Ծառայակցի կողմից գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Գուրգեն Սարգսյանը տեղափոխվել է Երևան. վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 16-ին զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանին ԼՂ հոսպիտալից տեղափոխել են Երևանի «Մուրացան» կլինիկական զինվորական հոսպիտալ, նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ զինծառայողի վիճակը ծանր է, հաղորդում է tert.am–ը։

Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է>>
 
Ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:-0-