Բենզասղոցով ապօրինի կաղնի հատելու դեպք է բացահաըտվել

25.11.2024, 16:25
Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Բենզասղոցով ապօրինի կաղնի հատելու դեպք է բացահաըտվել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի:
Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: