418.37
4.78
386.31
+15
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել է Արաբկիրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. մանրամասներ

20:31
29 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արաբկիրում տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, երկու անձի առաջադրվել է մեղադրանք, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2016 թվականին նոյեմբերի 23-ին ահազանգ էր ստացվել Արաբկիր վարչական շրջանում գտնվող առանձնատներից մեկի բնակիչների նկատմամբ իրականացված ավազակային հարձակման վերաբերյալ։

Ստացված հաղորդման հիման վրա` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում՝ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննության տվյալներով՝ սույն թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկը և որպես զենք օգտագործվող ատրճանակի նմանվող առարկայի, ինչպես նաև դանակի գործադրմամբ սպառնացել բռնություն գործադրել տանը գտնվող բնակիչների նկատմամբ։ Ընտանիքի անդամները փորձել են դիմադրություն ցույց տալ, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը դանակով հարվածել է տանը գտնվող տղամարդու ոտքին, սակայն վերջինիս քրոջը հաջողվել է պատուհանի մոտ վազել և օգնություն կանչել։

Արդյունքում՝ տուն ներխուժած անձինք դիմել են փախուստի։

Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. նրանցից մեկը 23 տարեկան երիտասարդ է, իսկ մյուսը՝ 19 տարեկան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23 և 19-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (Ավազակություն):

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
18:31
17 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
15:29
17 Մայիսի 2023
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս (ՎԻԴԵՈ)
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս. ՎԻԴԵՈ
13:38
17 Մայիսի 2023
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
12:43
17 Մայիսի 2023
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում, առաջիկա ամիսներին կբացի երկրորդ խանութը
11:32
17 Մայիսի 2023
ՀՀ–ում հայտնաբերվել է շուրջ 1 տոննա քաշով կոկաին` մոտ 250մլն եվրո արժողությամբ
Մոտ 1 տոննա քաշով կոկաինն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում
10:58
17 Մայիսի 2023
Վթար է. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթար է. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
09:24
17 Մայիսի 2023
Քննչական կոմիտեն ընդլայնում է համագործակցությունն ԱՄՆ ՀԴԲ-ի հետ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարելու համար
Քննչական կոմիտեն ընդլայնում է համագործակցությունն ԱՄՆ ՀԴԲ-ի հետ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարելու համար
16:07
16 Մայիսի 2023
FlyOne Armenia–ն մեկնարկում է Երևան–Լառնակա–Երևան չվերթեր
FlyOne Armenia–ն մեկնարկում է Երևան–Լառնակա–Երևան չվերթեր
14:46
16 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ից չի ստացել սպառազինությունը, որի համար արդեն վճարվել է. ՀՀ ԱԳ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար արդեն վճարվել էր, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը. ՎԻԴԵՈ