Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր է հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է (ՖՈՏՈ)

16.06.2021, 10:51
Ինչու՞ է Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է.ՖՈՏՈ
Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր է հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: 

 - рис.1

«Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը: 

«ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–