+5
Եղանակը Երևանում
Հայ

Ջորջ Քլունին և Aurora Prize–ի հավակնորդները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը

12:27
24 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան դերասան և բարերար Ջորջ Քլունին և Aurora Prize միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության հավակնորդները ծանոթացան Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը, հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո Ջորջ Քլունին, Aurora Prize-ի հյուրերը և հավակնորդներն այցելեցին թանգարան, որտեղ ծանոթացան թանգարանի գործունեությանն ու ցուցադրությանը:

Джордж Клуни и финалисты Авроры в музее Геноцида

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներն են՝

• Մարգարիտ Բարանկից, Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց։ Բուրունդիում մոլեգնող քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելով՝ Մարգարիտ Բարանկիցեն հազարավոր կյանքեր է փրկել, այդ թվում՝ մոտ 30,000 երեխա։ 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

• Բժիշկ Թոմ Քաթինա, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց։ Ամերիկացի այս բժիշկը ապստամբներից կողմից վերահսկվող Նուբա լեռների (Սուդան) «Գթության Մայր» հիվանդանոցի միակ բժիշկն է։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածաշրջանի բազմակի ռմբոկոծումներին՝ բժիշկ Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես բնակվում է հիվանդանոցի տարածքում։

• Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար։ Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։ Նրա ջանքերի շնորհիվ պակիստանցի հազարավոր բանվորներ են փրկվել, այդ թվում՝ 21,000 երեխա։

• Հայր Բերնար Կինվի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մոլեգնող քաղաքացիական պատերազմի ընթացքում Բոսեմտելեի իր միսիայի տարածքում Հայր Բերնարդ Կինվին հակամարտության երկու կողմի տուժածներին ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

Джордж Клуни и финалисты Авроры в музее Геноцида

Չորս հավակնորդներից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն ներկայացնելու մինչև երեք կազմակերպություն, որոնք կարող են առաջադրվել մեկ միլիոն դրամաշնորհի՝ ապրիլի 24-ին դափնեկրի անունը հայտնի դառնալուն պես: Բացի այս մեկ միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հնարավորությունից, դափնեկրին տրվելու է 100,000 ԱՄՆ դոլարի անհատական պարգև։ 

Aurora Prize–ի 4 հավակնորդները ներկայացրել են այն կազմակերպությունները, որոնց կցանկանային առաջադրել 1 մլն դոլար դրամաշնորհի>>

Aurora Prize մրցանակի ընտրական հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելն ու օսկարակիր դերասան և բարեգործ Ջորջ Քլունին։ Բացի այդ, հանձնաժողովում ներառված են նոբելյան մրցանակակիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գվոբին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, իրավապաշտպան Խինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը ու նյույորքյան Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարտան Գրեգորյանը։

Джордж Клуни и финалисты Авроры в музее Геноцида

Aurora Prize մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016 թ.–ի ապրիլի 24–ին Երևանում։

100 LIVES նախագիծը հիմնադրվել է միջազգային գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի, ինչպես նաև մարդասեր Վարդան Գրեգորյանի կողմից` ներկայացնելու համար Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև այն, թե մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտում որքան լուրջ ներդրում է հաջողվել կատարել ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց ընտանիքներին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը