ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ. «Նովոստի-Արմենիան» պրոֆեսիոնալ է

14.12.2015, 13:54
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, հայտարարեց Հայաստանի նախագահի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը` գործակալության 10-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
 ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ. «Նովոստի-Արմենիան» պրոֆեսիոնալ է
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, հայտարարեց Հայաստանի նախագահի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը` գործակալության 10-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:

«Բարեբախտաբար, իմ գործունեության ընթացքում հաճախ եմ առնչվել «Նովոստի–Արմենիա» գործակալության, նրա ղեկավարության և աշխատակիցների հետ: Նրանք միշտ առանձնանում են իրենց պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով, և այս 10 տարվա ընթացքում կարողացան իրենց ուրույն տեղը զբաղեցնել մեր մասնագիտական դաշտում»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, տասնյամյա հոբելյանը գործակալության համար ուրախալի իրադարձություն է:  «Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել  «Նովոստի–Արմենիա» գործակալության ղեկավարությանը, աշխատակիցներին և ցանկանալ հետագա գործնական հաջողություններ»:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am  և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-