Առևանգված եգիպտական ինքնաթիռում հայեր չկան. ԱԳՆ–ի նախնական տվյալներ

29.03.2016, 14:07
Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:
Առևանգված եգիպտական ինքնաթիռում հայեր չկան. ԱԳՆ–ի նախնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:

Այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook–յան պաշտոնական էջում։

Համացանցում հայտնվել են առևանգված EgyptAir օդանավի ուղևորների ազատ արձակման կադրերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

«Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առկայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ», – նշել են ԱԳՆ–ից։

Կիպրոսում վայրէջք կատարած ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Բոլոր ուղևորներին հաջողվել է ազատ արձակել։ –0–