«Զվարթնոց» օդանավակայանում ութ չվերթ է ուշանում վատ եղանակի պատճառով

21.12.2017, 12:40
Վատ եղանակի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվում են չվերթերի ուշացումներ։
 «Զվարթնոց» օդանավակայանում ութ չվերթ է ուշանում վատ եղանակի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վատ եղանակի պատճառով ութ չվերթ է ուշանում «Զվարթնոց» օդանավակայանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

Հայաստանի մարզերից շատերում այսօր գրանցվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով, իսկ Երևանում մառախլապատ եղանակ է։

«Մասնավորապես ուշանում են «Աէրոֆլոտ», QatarAirways ավիաընկերությունների իրականացրած չվերթերը», – նշեց Աբրահամյանը։

Ուշանում են նաև Մոսկվայից (2 չվերթ), Դուբայից (3 չվերթ), Սարատովից, Շարմ էլ Շեյխից և Դոհայից Երևանի իրականացվող չվերթերը։–0–