414.13
4.77
387.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ-ները փորձում են պարզել, թե ով է «փորել» Սյունիքի նախկին մարզպետի ոտքի տակ

14:29
07 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի՝ Սուրիկ Խաչատրյանի տիրապետման տարիները այսպիսով կարող ենք համարել պատմական անցյալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Խաչատրյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի մարտից: Իհարկե, 2013-ի հունիսին նա ստիպված էր Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո հրաժարական ներկայացնել, սակայն 2014-ի սեպտեմբերին կրկին վերանշանակվեց նախկին պաշտոնում:

Պարբերականը նշում է, որ վերանշանակումը համընկավ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանի տիրապետման տակից վերցնելու փուլի հետ:

«2013-ի հունիսին մարզպետ էր նշանակվել հենց Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Բայց երբ 2014-ի հուլիսին Մաքսիմ Հակոբյանը ազատվեց «Զանգեզուրի ՊՄԿ» գլխավոր տնօրենի պաշտոնից, երկու ամսից նրա որդին ևս պաշտոնազրկվեց, և մարզպետի «աթոռը» վերադարձվեց Սուրիկ Խաչատրյանին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ճակատագրի հեգնանքով Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում երեկ փոխարինած անձը կրկին Վահե Հակոբյանն է, սակայն նա առաջին Վահե Հակոբյանի հետ ոչ մի կապ չունի: Այս Հակոբյանն այն անձն է, ով 2014-ին, նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» և ներկայումս ամբողջությամբ տիրապետում է կոմբինատը:

«Վահե Հակոբյանի կարիերան սկսվել է 1996-ին ՀՀ ԱԱԾ-ում... Հետագայում նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում», - նշում է պարբերականը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով