ԶԼՄ-ները պարզել են, թե որ նախարարները կլինեն Հայաստանի նոր կառավարության կազմում

08.09.2016, 11:40
ԶԼՄ-ների տեղեկություններով, Հայաստանի կառավարության կազմում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ:
ԶԼՄ-ները պարզել են, թե որ նախարարները կլինեն Հայաստանի նոր կառավարության կազմում
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմնեիա/. «Հրապարակ» օրաթերթը հայտնում է Հայաստանի կառավարության կազմում սպասվող լուրջ կադրային փոփոխությունների մասին:

«Հովիկ Աբրահամյանի և Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի լուրերին զուգահեռ, տեղեկություններ կան, որ պաշտոններին հրաժեշտ կտան գյուղնախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը», - գրում է պարբերականը:

Ըստ առկա տեղեկությունների` ՀՀ ԱՆ նոր նախարար կարող է դառնալ «Իզմիրլյան կենտրոնի» տնօրենԱրմեն Չարչյանը, իսկ ՊՆ նախարարի թեկնածուներից է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: -0-