ԶԼՄ–ները հայտնում են, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ

19.12.2018, 13:32
ԶԼՄ–ները հայտնում են, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ:
ԶԼՄ–ները հայտնում են, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ, գրում է «168.am»–ը։

Հրատարակության տվյալներով, երիտասարդ հայ պաշտոնյան իր ադրբեջանցի պաշտոնակցին հանդիպել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում։

«Հանդիպումն ինքնին զարմանալի է նրանով, որ, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից և Արտաքին գործերի նախարարներից զատ այլ մակարդակներում երբևէ որևէ այլ երկկողմ հանդիպում տեղի չի ունենում», – գրում է թերթը։

Հրատակարությունը հանդես է գալիս հարցով. «հետաքրքիր էր, արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանն իր հանդիպումը համաձայնեցրել կամ կոորդինացրե՞լ էր ՀՀ վարչապետի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության հետ, թե՞ գործել է ինքնագլուխ` հանդիպելով մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է Հայաստանի համար իր օդային տարածքը և սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով տվյալ հարցին, նշել է, որ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի 1230Ն որոշման՝ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացվել է վերոնշյալ գործուղումների մասին, որոնք վերաբերում էին հաշվետվության մեջ նշված բազմակողմ միջոցառումներին մասնակցությանը:

«Վերջիններիս շրջանակներում կայացած հանդիպումները նախապես ծրագրված չեն եղել և կրում էին ոչ ֆորմալ բնույթ»,- նշել է Աննա Նաղդալյանը։–0–