Երևանը պատրաստ է Ամանորին. վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19.12.2017, 21:05
Հանրապետության հրապարակում երեքշաբթի երեկոյան վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։
Երևանը պատրաստ է Ամանորին. վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության հրապարակում երեքշաբթի երեկոյան վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։

Загружается новость ... "Лево"

Հայաստանի մարզերից բերված 6000 ճյուղերից բաղկացած տոնածառի բարձրությունն այս տարի 32 մետր է։

Լույսերը վառելու տոնական արարողությունից հետո Երևանը ողողվեց տոնական լուսավորությամբ:

 - рис.1

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հյուրերի և բնակիչների համար դեկտեմբերի 31–ին ժամը 22։00–ից մինչև հունվարի 1–ը ժամը 01։00–ն կազմակերպում է տոնակատարություններ Հանրապետության հրապարակում, որտեղ կկազմակերպվի «Ամանորի գիշեր» համերգային ծրագիրը։ Այստեղ ուղիղ կեսգիշերին շքեղ հրավառությամբ կազդարարվի Նոր տարվա մեկնարկը, իսկ հունվարի 1–ից կմեկնարկի տոնական ծրագիրը, որի շրջանակում կկազմակերպվի դիմակահանդես–դիսկոտեկ Ազատության հրապարակում։–0–

 - рис.2

 - рис.3