Երևանում տեսչական ստուգումներ են իրականացվել 97 բենզալցակայանում. ԱԻՆ

21.11.2016, 12:19
Երկուշաբթի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Երևանում տեսչական ստուգումներ են իրականացվել 97 բենզալցակայանում. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացվող ստուգումների հանձնարարականին՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց Երևան քաղաքի բենզալցակայանների ստուգումների արդյունքների մասին:

Ներկայացնելով ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելեց, որ արդեն 97 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ և կազմվել են համապատասխան արձանագրություններ. հիմնական խախտումները քաղաքաշինության նորմերի պահպանման ոլորտում են:

Նախարարը հանձնարարեց շարունակել ստուգումները և խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել:–0–