Հայաստանում կրկին ձյուն է գալու

28.11.2017, 13:54
Հայաստանում կրկին սպասվում են ձյան տեսքով տեղումներ
Հայաստանում կրկին ձյուն է գալու

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նոյեմբերի 30–ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն։

Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հայտնում է ԱԻՆ–ը, նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: –0–