Երևանում մեկնարկել է թանկացումների դեմ բողոքի ակցիան (ՖՈՏՈ)
«Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքը կանցկացվի հետևյալ սցենարով. սկզբում Ազնավուրի հրապարակում ելույթ կունենան դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և նա ինքը, ինչից հետո կկազմակերպվի երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Այնուհետև նրանք կրկին կվերադառնան հրապարակ, որտեղից սկսվել է երթը և կհայտարարեն հետագա քայլերի մասին։
Նշենք, որ 2018 թ.–ից բենզալցակայանների համար գազի ակցիզային հարկն ավելացել է` 8330 դրամից (մոտ 17 դոլար) դառնալով 25 հազար դրամ հազար խորանարդ մետրի համար։ Դիզելային վառելիքի համար նվազել է` 32,5 հազար դրամից (66 դոլար) դառնալով 13 հազար դրամ (մոտ 26 դոլար) մեկ տոննայի դիմաց, սակայն ներդրվել է ԱԱՀ։ Փորձագետները հետագա թանկացումներ են կանխատեսում։–0–