Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը

06.11.2017, 15:56
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան, չի կատարվել արտադրանքի լաբորատոր հսկողություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ա/Ձ Արմեն Խոստեղյանին հանձնարարվել է արտադրական գործընթացը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և անվտանգության պահանջներին:

«Իսկ անհատ ձեռնարկատերեր Արգամ Ասլանյանին («Ձորն Անուշ» ապրանքանիշ) ու Մուրադ Հովսեփյանին («Եղեգիս» ապրանքանիշ) Ծառայությունը թույլատրել է վերսկսել աշխատանքը: Տնտեսվարողները վերացրել են ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների իրենց արտադրություններում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման խախտումները», – հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը: -0-